Կվադվա Ասամոան նոր աշխատանք ունի

Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Կվադվա Ասամոան ավարտել է կարիերան։

Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն։

Նա նշել է, որ գանացի ֆուտբոլիստն  դարձել է ֆուտբոլային գործակալ։

Ասամոան «Յուվենտուսում» խաղացել է 2012-ից 2018 թվականներին՝ 6 անգամ հաղթելով Ա Սերիայում։