Թոմաս Տուխելը մերժել է Լևերկուզենի «Բայերը» գլխավորելու առաջարկը

ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մերժել է Լևերկուզենի «Բայերը» գլխավորելու առաջարկը։

Ինչպես հայտնում է fichajes.net-ը, գերմանացի մասնագետը ակնկալում է աշխատանքի անցնել թոփ-ակումբներում։ Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայում այս պահին 17-րդն է:

Տուխելը պատրաստ է դիտարկել «Յուվենտուսի», «Բավարիայի» և «Ռեալի» առաջարկները, եթե այս ակումբների մարզիչները հեռացվեն աշխատանքից։