Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի ծառայություններով, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը կարող է հունվարին վաճառել կիսապաշտպանին, եթե լավ առաջարկ ստանա։
«Զինագործները» Մանուել Լոկատելիով հետաքրքրված էին դեռևս Եվրո-2020-ից առաջ, սակայն ֆուտբոլիստը ի վերջո որոշեց տեղափոխվել «Յուվենտուս»: