Օրելյեն Տչուամենի. ««Ռեալի» առաջարկի մասին լսելուց հետո՝ գործակալիս ասացի, որ ցանկանում եմ միանալ թիմին»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին խոսել է մադրիդյան գրանդ տեղափոխության ընթացքի մասին:

«Իմ ծառայություններով մի քանի ակումբ էր հետաքրքրված, սակայն, երբ լսեցի «Ռեալի» առաջարկը, դադարեցի մտածել նույնիսկ ՊՍԺ-ի մասին:

«Ռեալի» առաջարկի մասին լսելուց հետո՝ գործակալիս ասացի, որ ցանկանում եմ միանալ թիմին»,- Տչուամենիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Տչուամենին ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 8 հանդիպում ու կատարել 2 գոլային փոխանցում: