«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդի հայրը տեղեկացրել է, որ իր որդին ցանկանում է խաղալ Եվրոպայի բոլոր թոփ-5 առաջնություններում:
«Էրլինգը ցանկանում է ուժերը փորձել Եվրոպայի բոլոր ուժեղագույն առաջնություններում:
Ամեն թոփ լիգայում նա կանցկացնի ամենաշատը 3-4 տարի. Գերմանիա, Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա:
Չգիտեմ՝ իրադարձություններն ինչպես կզարգանա, սակայն նա այդպես է ուզում»,- ասել է ավագ Հոլանդը:
22-ամյա ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում: