Չավի. «Նա ռմբարկու է, բարձրակարգ ֆուտբոլիստ, լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Երեկ Լա Լիգայի 7-րդ տուրի «Մալյորկա»-«Բարսելոնա» խաղում (0:1) Լևանդովսկին խփեց թիմի հաղթական գոլը։

«Լևանդովսկին կրկին արդյունք ապահովեց. Նա նաև օգնեց թիմին կառուցել խաղը: «Բարսելոնան» լավ չխաղաց, բայց մենք կարողացանք երեք շատ կարևոր միավոր վաստակել։

Լևանդովսկին վստահություն է հաղորդում թիմին. Նա ռմբարկու է, բարձրակարգ ֆուտբոլիստ, լավագույններից մեկն է աշխարհում, եթե ոչ լավագույնը:

Նա ոչ միայն գոլ է խփում, այլև աշխատում է թիմի համար, ճնշում է գործադրում և օգնում խաղընկերներին»,- ասել է Չավին: