Լուիս Սուարեսը քննադատել է Ռոնալդ Կումանին

«Նասիոնալ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի միջև տեղի ունեցածի մասին:

«Ժամանակն արդեն անցել է, և հիմա քաղաքավարությունից և հարգանքից ելնելով, ես կբարևեմ Ռոնալդ Կումանին, երբ հանդիպենք: Հուսով եմ, որ նա կունենար այն խիզախությունն, որը նա ուներ իր խաղային կարիերայի ընթացքում: Ուզում եմ երեսիս ինձ պատմի ճշմարտությունը, թե ինչու է ազատվել ինձնից: Նա կխոստովանի, որ այդ որոշումը մարզական պատճառներ չուներ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ուրուգվայցին «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-2020թթ-ին, նվաճելով  12 գավաթ։