«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմենտը հաստատել է, որ եվրոպայի թոփ-ակումբները հետաքրքրված են թիմի պաշտպան Վանդերսոնով։
«Վանդերսոնը հայտնվել է եվրոպական թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում, ֆուտբոլիստին մեծ ապագա է սպասվում: Այս ամենի մասին ես շատ անգամներ եմ ասել», – մարզչի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
21-ամյա Վանդերսոնի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2027 թվականին։