Ժերար Պիկեն չի ցանկանում լքել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ցանկություն չունի լքել ակումբը, հաղորդում է mundo deportivo պարբերականը:

Աղբյուրի համաձայն 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ և պայքարել մեկնարկային կազմ վերադառնալու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա իսպանացին պատրաստ է խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:

Transfermarkt-ը 3 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: