«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն «Չելսիին» կմիանա 2023 թվականի ամռանը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն գաղտնի բուժզննում է անցել նոր թիմի համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 34 խաղում դարձել է 20 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ: