«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնել է, որ աշխարհում չկա այնպիսի պաշտպան, ում դեմ նա կվախենար խաղալ: Այս մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում խփել է 14 գոլ։ Նա գլխավորում է Անգլիայի առաջնության ռմբարկուների աղյուսակը։
«Աշխարհում չկա մի պաշտպան, որի դեմ ես կվախենայի խաղալ: Ինձ չի հետաքրքրում, թե ում դեմ կխաղամ»,- ասել է նա:։