Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» աշխատավարձների ֆոնդը կազմում է 656 միլիոն եվրո, հայտնում է Catalunya Radio-ն՝ վկայակոչելով կատալոնական ակումբի ֆինանսական հաշվետվությունը։
Աղբյուրի համաձայն՝ հենց այսքան գումար ակումբը կծախսի աշխատավարձերի վրա։
Նշվում է, որ նախորդ մրցաշրջանի համեմատ «բլաուգրանայի» աշխատավարձի ֆոնդը աճել է 138 միլիոն եվրոյով: