Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կանխատեսում է արել առաջիկա մանչեսթերյան դերբիին ընդառաջ
«Վերջին տարիներին մանչեսթերյան դերբիում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվել է: Այժմ Խոսեպ Գվարդիոլայի թիմը բացահայտ ֆավորիտ է։
Հավատում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Sportbrief-ը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին: