Մադրիդի «Ռեալն» ու թիմի բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը կերարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: 24-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հունիսի 30-ին:
Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 խաղ: