Էրլինգ Հոլանդ. «Չէի մտածում, որ այդքան գոլ կխփեմ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ իրեն ինչ-որ չափով զարմացրել է մրցաշրջանի սկզբում սեփական խաղը։

«Ինձ չի զարմացնում այն ​​փաստը, որ գոլ եմ խփում «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Բայց ես չէի սպասում, որ կարող եմ 14 գոլ խփել նույնիսկ մինչև հոկտեմբերի սկիզբը», – 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է marca պարբերականը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը ներկայումս գլխավորում է Էրլինգ Հալանդը: