«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թուրինյան ակումբի երկրպագուների հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Նա խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» չի կարողացել նման հարաբերություններ կառուցել երկրպագուների հետ։
«Յուվենտուսի» երկրպագուները միշտ աջակցել են ինձ։ Եվ ես զգացի նրանց սերը, դա ճիշտ է: Ես երբեք այսքան հիանալի հարաբերություններ չեմ ունեցել երկրպագուների հետ ոչ մի այլ վայրում, նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sport.es-ը: