Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Լա լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ֆեդերիկո Վալվերդեն սեպտեմբերին երեք հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆեդերիկո Վալվերդեն «Ռեալում» հանդես է գալիս 2016 թվականից։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 70 միլիոն եվրո: