Հեղինակավոր Transfermarkt պորտալը բարձրացրել է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը։
Վրացի ֆուտբոլիստի արժեքը 15 միլիոն եվրոյից հասել է 35 միլիոնի։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան 11 հանդիպում է անցկացրել «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի կազմում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։