Ալվարո Մորատան անհատական մրցանակի է արժանացել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան անհատական մրցանակի է արժանացել։

29-ամյա հարձակվողը ճանաչվել է Իսպանիայի հավաքականի 2021/22 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Մորատային հատուկ մրցանակ է շնորհվել բրոնզե խաղակոշիկների տեսքով։

Անցած մրցաշրջանում Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

https://twitter.com/Atleti/status/1575143041635176449?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1575143041635176449%7Ctwgr%5Ecf45883554b6a4b7fb4bef7139167fd491cb8cb7%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.sport-express.ru%2Ffootball%2Fspain%2Fnews%2Fmorata-priznan-luchshim-igrokom-sbornoy-ispanii-v-sezone-2021-22-1979192%2F