Մյունխենի «Բավարիայի» մի շարք ֆուտբոլիստներ շարք են վերադարձել

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» մի շարք ֆուտբոլիստներ Լևերկուզենի «Բայերի» դեմ Բունդեսլիգայի 8-րդ տուրի հանդիպումից առաջ շարք են վերադարձել, գրում է Bild-ը։

Պաշտպաններ Ալֆոնսո Դևիսը, Նուսաիր Մազրաուին և կիսապաշտպան Լեոն Գորեցկան վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում:

Սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, նույնպես պատրաստ կլինի սեպտեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» 12 միավորով 5-6-րդ տեղերն է կիում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: