Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը, հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ առաջիկա երկու տարիներին կատալոնական ակումբը կշարունակի աշխատել աշխատավարձերի կրճատման ուղղությամբ։ Այս պահին ակումբի ընդհանուր աշխատավարձի չափը կազմում է 610 միլիոն եվրո, «Բարսելոնան» ակնկալում է այդ թիվը հասցնել մինչև 420-450 միլիոն եվրոյի, ղեկավարությունը կարծում է, որ այդ գումարը թույլ կտա ակումբին մնալ ավելի մրցունակ:
Ակումբում կան մի քանի բարձր վարձատրվող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Ժերար Պիկեն նրանք հաջորդ ամառ կարող են հեռանալ ակումբից՝ հեշտացնելով աշխատավարձերի կրճատումը: