Իտալական Ա Սերիայում պատմական իրադարձություն տեղի կունենա

Մարիա Սոլե Ֆերիերի Կապուտին կդառնա Իտալիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության առաջին կին մրցավարը:

32-ամյա Ֆերիերի Կապուտին իր դեբյուտը նշել է Բ Սերիայում անցած մրցաշրջանում՝ աշխատելով անցած հոկտեմբերին:

Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, Ա Սերիայի 8-րդ տուրի «Սասուոլո» – «Սալերնիտանա» հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ֆերիերի Կապուտին։

«Սասուոլո»-«Սալերնիտանա» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին: