«Թոթենհեմի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին խոսել է իր անգլիական ակումբ տեղափոխության մասին.
«Ես երջանիկ չէի «Յուվենտուսում», ուստի «Թոթենհեմ» տեղափոխվելը հիանալի տարբերակ էր ինձ համար։ Ես շատ քրտնաջան աշխատում եմ Կոնտեի գլխավորությամբ։
Ես կյանքումս ավելի մոտիվացված մարդ չեմ տեսել, քան Անտոնիո Կոնտեն։ Նրա յուրաքանչյուր խոսք գործ է»,- Կուլուշևսկու խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը: