«Միլանը» նոր պայմանագիր կկնքի թիմի պաշտպանի հետ

«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, սակայն ակումբը ցանկանում է այն երկարաձգել բարելավված պայմաններով։

24-ամյա ֆուտբոլիստը նոր համաձայնագրով տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա։

2022/23 մրցաշրջանում Տոմորին Ա Սերիայում անցկացրել է 7 հանդիպում: