Ռաֆայել Լեաու. «Միլանում» ես փոխվեցի»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է ակումբում իր ադապտացիայի մասին: 23-ամյա պորտուգալացու խոսքով՝ իրեն օգնել են հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։

«Միլանում» առաջին երկու մրցաշրջանները բարդ էին, Ֆրանսիայում կյանքը բոլորովին այլ էր»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում է Corriere dello Sport-ը։ «Երբ գնում ես այսպիսի ակումբ, գիտես, որ պետք է հաղթողի մտածելակերպ ունենաս, որ շատ լեգենդներ կրել են այդ մարզաշապիկը և շատ տիտղոսներ նվաճել:

«Միլանում» ես փոխվեցի, դարձա այլ մարդ և այլ ֆուտբոլիստ։ Իմ ընտանիքը, ինչպես նաև Ստեֆանո Պիոլին և Զլատան Իբրահիմովիչը, որոշիչ ազդեցություն են ունեցել ինձ վրա»։