Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գովաբանել է Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթին։
«Անգլիայի դեմ խաղալը միշտ յուրահատուկ բան է: Հունգարիայի հետ հանդիպումից հետո մենք ապացուցելու բան ունենք և ցանկանում ենք վաղն անել առավելագույնը։
Անգլիայի հավաքականը հիանալի կազմ ունի, շատ բարձրակարգ թիմ է։ Իհարկե, երբ ինչ-որ բան այն չէ, մարզչի հասցեին քննադատությունն անխուսափելի է, բայց Սաութգեյթը լավագույններից մեկն է Անգլիայի հավաքականի պատմության մեջ։ Հաջողության հասնելու համար պետք է ցույց տանք մեր առավելագույնը»,- ասել է Ֆլիկը: