Դենզել Դյումֆրիսը շոյված է եվրոպական գրանդների հետաքրքրությունից

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը խոսել է այն լուրերի մասին, որոնք իրեն կապում են եվրոպական գրանդ ակումբների հետ։

Հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

«Իհարկե, ինձ շոյում է այդ ակումբների հետաքրքրությունը: Սակայն այս պահին ես կենտրոնացած եմ բացառապես «Ինտերի» վրա: Մենք ցանկանում ենք նվաճել Սկուդետտոն, քանի որ չկարողացանք դա անել նախորդ մրցաշրջանում»,- ասել է Դյումֆրիսը De Telegraaf-ին տված հարցազրույցում: