Մարկուս Ռեշֆորդը և «Մանչեսթեր Յունայթեդը» տարաձայնություններ ունեն

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնաժամկետ է սահմանել, հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, հայտնում է Daily Mail-ը:

Ռեշֆորդի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել այն: Նոր գործարքի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են, սակայն առայժմ Մարկուսը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել։

«Յունայթեդը» հույս ունի մինչև Սուրբ Ծնունդը նոր պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ:

Հավելենք, որ այժմ 24-ամյա Ռեշֆորդը շաբաթական ստանում է մոտ 180 հազար ֆունտ ստերլինգ։ Ըստ շրջանառվող լուրերի, հարձակվողը հույս ունի նոր համաձայնագրով վաստակել շաբաթական 350.000 եվրո: