«Արսենալը» կիսապաշտպանությունը ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

«Արսենալը» հետաքրքրված է «Ռենի» կիսապաշտպան Լովրո Մայերի ծառայություններով, հայտնում է Daily Mirror-ը:

Լոնդոնյան ակումբը հաջորդ տրանսֆերային պատուհանում կփորձի ձեռք բերել 24-ամյա խորվաթին։

Մայերը «Ռեն» է տեղափոխվել 2021 թվականին Զագրբեի «Դինամոյից»: Նա պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։

Portal Transfermarkt-ը Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռենի» կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։