Կրիշտիանու Ռոնալդուն կոտրել է քիթը Չեխիայի հավաքականի դեմ խաղում (լուսանկար)

Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն կոտրել է քիթը Չեխիայի դեմ ֆուտբոլի Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի A դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի խաղում:

Հանդիպման 14-րդ րոպեին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն օդային պայքարում բախվել է տանտերերի դարպասապահ Տոմաշ Վացլիկի հետ:

Պորտուգալիայի հավաքականի բժիշկներին հաջողվել է դադարեցնել արյունահոսությունը, Ռոնալդուն շարունակել է հանդիպումը: