«Ինտերը» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը հարձակվող Էդին Ջեկոյի հետ, հայտնում է Corriere dello Sport-ը:
36-ամյա բոսնիացու գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Մեծ է հավանականությունը, որ հարձակվողը թիմը կլքի ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։