Իտալիայի հավաքականի հարձակվող Ջակոմո Ռասպադորին մեկնաբանել է Ազգերի Լիգայի 5-րդ տուրում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0): Միակ և հաղթական գոլը խփեց հենց Ռասպադորին։
«Մենք լավ հանդես եկանք: Ցուցադրեցինք հարձակողական ֆուտբոլ, զոհաբերեցինք մեզ։ Սա հիանալի մրցելույթ էր և արդյունք: Մեզ պետք էր այս հաղթանակը»,- Ռասպադորիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ Իտալիան իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 26-ին՝ Հունգարիայի դեմ: