Հունգարիայի հավաքականի մարզիչ. «Ոչ ոք չէր հավատում, որ մենք 5 խաղում 10 միավոր կվաստակենք»

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին մեկնաբանել է Ազգերի Լիգայի 5-րդ տուրում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Սալային իսկապես արժանի է բոլորի գովասանքին: Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, երկրորդում ստիպված էինք փակվել պաշտպանությունում։ Իտալիայի դեմ խաղն ինձ համար առանձնահատուկ կլինի: Ուրախ ենք, որ հինգ խաղում 10 միավոր ենք վաստակել։ Ոչ ոք չէր հավատում, որ մենք կարող ենք դա անել»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոսիի խոսքերը։

Հունգարիայի հավաքականն այժմ 10 միավորով գլխավորում է Լիգա Ա-ի 3-րդ խմբի աղյուսակը։ Նրան հաջորդում են Իտալիան (8), Գերմանիան (6) և Անգլիան (2):