Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 5-րդ տուրում Հունգարիայից կրած պարտությունը (0:1):
«Այս հանդիպումը բացեց մեր աչքերը, բայց ավելի լավ է հիմա, քան եթե դա տեղի ունենար աշխարհի առաջնությունում: Առաջին խաղակեսում մենք իսկապես վատ խաղացինք, բավականաչափ ակտիվ չէինք, մեզ պակասում էր վստահությունը։ Մենք չափազանց շատ պարզ սխալներ թույլ տվեցինք։ Երկրորդ խաղակեսն ավելի լավն էր, բայց մենք բավարար պահեր չստեղծեցինք»։
Հունգարիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է Լիգա Ա-ի 3-րդ հորիզոնականը։ Հունգարիային հաջորդում են Իտալիան (8), Գերմանիան (6) և Անգլիան (2):