Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ազգերի Լիգայում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Մենք հաղթեցինք Անգլիային՝ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին: Խաղի համակարգը նշանակություն չունի: Կարևորը թիմի անհատականությունն է, հարձակվելու և բարձունքում մնալու ցանկությունը: Մենք շատ լավն էինք այդ առումով։ Հաղթանակն արժանի էր»,- ասել է Մանչինին Rai-ին:
Աղյուսակը 10 միավորով գլխավորում է Հունգարիան, որին հաջորդում են Իտալիան (8), Գերմանիան (6) և Անգլիան (2):