«Թոթենհեմը» պատրաստ է մինչև ԱԱ-2022-ը նոր պայմանագիր կնքել Հարի Քեյնի հետ

«Թոթենհեմը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Հարի Քեյնի հետ։ Լոնդոնցիներն անհանգստացած են, որ անգլիացին հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Sport Bild-ը:

«Խցանները» մտադիր են նոր պայմանագիր կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2022 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը, տեղեկացնում է աղբյուրը։

«Բավարիայի» ղեկավարությունն իր հերթին համոզում է Քեյնին չերկարաձգել լոնդոնյան ակումբի հետ գործակցությունը:

Հավելենք, որ Քեյնի գործող համաձայնագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: