«Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոսել է «ռոսոներիների» առաջընթացի մասին.
«Նրանք հիանալի շրջան են ապրում՝ առանց հաղթանակների այդքան տարիներից հետո: Այժմ նրանք պատրաստ են մասնակցել խոշոր մրցաշարերին։ Կարծում եմ, որ «Միլանը» վերջապես դարձավ այն թիմը, ինչպիսին նախկինում էր»,- լեգենդար բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ը:
Անցած մրցաշրջանում «Միլանը» 86 միավորով հաղթեց Ա Սերիայում՝ 2 միավորով գերազանցելով «Ինտերին»: Այս մրցաշրջանում «ռոսոներիները» զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։