Կեպա Արիսաբալագան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» դիտակետում, տեղեկացնում է Daily Star-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է խոշոր գումար առաջարկել իսպանացու տրանսֆերի համար, իսկ «ազնվականներն» իրենց հերթին դեմ չեն բաժանվել դարպասապահից:

Հիշեցնենք, որ Արիսաբալագան 2015-18 թվականներին խաղացել է Լա Լիգայի մեկ այլ ներկայացուցչի կազմում՝ Բիլբաոյի «Ատլետիկում», որտեղից էլ միացել է «Չելսիին»: