«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էրնանդեսը ռիսկի է դիմում բաց թողնել ակումբի հանդիպումները Չեմպիոնների Լիգայում և Ա Սերիայում: Բժիշկները 24-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են մկանային վնասվածք։
Ինչպես հայտնում է «ռոսոներիների» մամուլի ծառայությունը՝ հաջորդ շաբաթ Էրնանդեսը պետք է ևս մի քանի բուժզննում անցնի։ Պաշտպանը հաստատ բաց կթողնի «Էմպոլիի» դեմ խաղը։
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ ֆրանսիացուն ապաքինվելու համար կպահանջվի մոտ 3 շաբաթ։ Այսպիսով, նա ռիսկի է դիմում չխաղալ «Չելսիի» (հոկտեմբերի 5) և «Յուվենտուսի» (հոկտեմբերի 8) դեմ: