Մատեո Պոլիտանոն և Լորենցո Պելեգրինին լքել են Իտալիայի ընտրանու ճամբարը

Մատեո Պոլիտանոն և Լորենցո Պելեգրինին լքել են Իտալիայի հավաքականը վնասվածքների պատճառով, ինչը ստիպել է գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին Ազգերի Լիգայի գալիք խաղերին հավաքական հրավիրել Մանոլո Գաբյադինիին ու Դավիդե Ֆրատտեզիին։

Պոլիտանոն շարքից դուրս է մնացել աջ կոճի ոլորվածության պատճառով, նա վնասվածքը ստացել է հանգստյան օրերին «Միլանի» դեմ խաղում (2:1):

«Ռոմայի» ֆուտբոլիստ Լորենցո Պելեգրինին նույնպես լքել է «Սկուադրա աձուրայի» կազմը՝ կիրակի օրը Ա Սերիայի «Ատալանտայի» դեմ խաղում (0:1) ազդրի վնասվածք ստանալուց հետո: