Նորվեգիայի հավաքականի հարձակվող Օլա Սոլբակենը կարիերան կշարունակի Իտալիայում։ Ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բուդե-Գլիմտին», կտեղափոխվի «Ռոմա», հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվի։ Սոլբակենը կմիանա «Ռոմային»ազատ գործակալի կարգավիճակով և պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը: Նրա աշխատավարձը կկազմի 1 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում հարձակվողը դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։