Մրցաշրջանի սկզբում վատ արդյունքների պատճառով Լյուսյեն Ֆավրը հնարավոր է հեռացվի «Նիսի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Շվեյցարացին գլխավորել է «Նիսը» 2022 թվականի ամռանը՝ փոխարինելով ՊՍԺ տեղափոխված Քրիստոֆ Գալտիեին։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ «Նիսում» Ֆավրին փոխարինելու գլխավոր թեկնածուն ոչ այլ ոք է, քան ՊՍԺ-ում Գալտիեին նախորդողը՝ Մաուրիսիո Պոչետինոն:
Ըստ լուրերի՝ Պոչետինոն երեքշաբթի օրը բանակցություններ կվարի ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ։