Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիայից» տեղափոխվեց «Բարսելոնա», համեմատել է Իսպանիայի և Գերմանիայի առաջնություններում խաղաոճը։
«Բունդեսլիգայում միանշանակ ավելի շատ ֆիզիկական պայքար կա: Իսպանիայում ավելի շատ են թիմերը, որոնք փորձում են և ցանկանում են ֆուտբոլ խաղալ: Ես հիմա այդպես եմ տեսնում, բայց չեմ բացառում, որ իմ պատկերացումները կփոխվեն։
Արդեն հանդիպումներ են եղել այն թիմերի դեմ, որոնք խաղում են պաշտպանությունից: Այդպես անցյալ շաբաթավերջին եղավ «Էլչեի» դեմ (3:0), թիմը, որը աղյուսակի վերջին տեղում է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Prizeglad Sportowy-ն։