«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ոստիկանների ուղեկցությամբ վերադարձել է իր մեքենա Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում «Մոնցայից» կրած պարտությունից հետո (0:1):
Ա Սերիայի նորեկ «Մոնցան» առաջին հաղթանակը տարավ Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում, իսկ «Յուվենտուսը» 7 խաղում վաստակել է ընդամենը 10 միավոր և աղյուսակում 8-րդն է։
Պարտությունից հետո ոստիկանության աշխատակիցները Ալեգրիին ուղեկցել են մինչև մարզչի մեքենան։