Ռոմելու Լուկակուն վերսկսել է մարզումները

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերսկսել է մարզումները։ Ֆուտբոլիստը վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Բելգիացին աշխատել է «ներաձուրիների» անձնակազմի հսկողության ներքո։ Լուկակուն հույս ունի խաղադաշտ վերադառնալ միջազգային դադարից հետո։ Հարձակվողն ակնկալում է օգնել «Ինտերին» հոկտեմբերի 1-ին կայանալիք «Ռոմայի» դեմ խաղում։

2022/23 մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 3 հանդիպում և խփել 1 գոլ՝ կատարելով 1 գոլային փոխանցում։