Թոմաս Տուխելը բանակցություններ չի վարում «Յուվենտուսի» հետ

Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը բանակցություններ չի վարում «Յուվենտուսի» հետ։

Ըստ աղբյուրի՝ չնայած մամուլում տարածված լուրերին, «Չելսիի» նախկին մարզիչը ոչ մի կապ չունի թուրինյան ակումբի հետ։

49-ամյա մասնագետը «Չելսին» գլխավորում էր 2021 թվականի սկզբից։

Նրա օրոք ակումբը հաղթեց Չեմպիոնների Լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունում: