«Ռոմայի» պաշտպանը ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել

«Ռոմայի» պաշտպան Ռիկ Կարսդորպը ծնկի բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հոլանդացու մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի մենիսկի վնասվածք։

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում կարողացել է անցկացնել 5 հանդիպում «Ռոմայի» կազմում։

Սպասվում է, որ Կարսդորպը շարքից դուրս կմնա մոտ վեց շաբաթով: