«Չելսին» առաջիկա օրերին կհայտնի ակումբի նոր մարզական տնօրենի անունը։ Քրիստոֆ Ֆրոյնդը լոնդոնյան ակումբ կտեղափոխվի «Զալցբուրգից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը եկել են լիարժեք համաձայնության; Գործարքի պաշտոնական հաստատումը ժամանակի հարց է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոուլին «Զալցբուրգի» մարզական մոդելի երկրպագու է։