«Ռեալի» նախկին վինգեր Ռոյսթոն Դրենտեն խոսել է այն պատճառների մասին, որոնք նրան թույլ չեն տվել դառնալ աստղ.
«Ես պատրաստ չէի լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու կարծում էի, թե աստված եմ։ Չափից դուրս շատ էի սիրում կանանց և հաճախում էի խնջույքների։
Եթե ցանկանում ես լինել բարձունքում, այդ ամենը պետք է մի կողմ դնել։
Այժմ ես հասկանում եմ, որ ամեն ինչ սխալ եմ արել։ Կյանքը կարճ է և պետք է փորձել պրոֆեսիոնալ դառնալ»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Դրենտեն «արքայական» ակումբի կազմում խաղացել է 2007-2012 թթ.` անցկացրած 65 խաղում դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։