Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մադրիդյան դերբիում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից (2-1) հետո խոսել է Լա Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:
«Արդյո՞ք «Բարսելոնան» Լա Լիգայում մեր գլխավոր մրցակիցն է: Ես չէի ուզի պայքարից հանել «Աթլետիկոյին»»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ գործող չեմպիոն «Ռեալը» 6 տուրից հետո 100-տոկոսանոց ցուցանիշով՝ 18 միավորով առաջատարն է, կատալոնական «Բարսելոնան» 16 միավորով 2-րդն է, «Աթլետիկոն» 10 միավորով 7-րդը: